Բարերա՛ր Տեր, ինձ բարի հիշատակի՛ հանձնիր` իմ հոգին քաղցրությամբ ավանդելու և անխռով անցնելու դևերի չարիքի միջով, որոնք երկնքի ներքո են, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...